‘Մակեդոնիա. Անվանափոխության հարցով հանրաքվեն տապալվել է’

1601

Մակեդոնիան «Հյուսիսային Մակեդոնիա» վերանվանելու հանրաքվեն չի կայացել, թեպետ քվեարկածների 90 %-ը  կողմ է արտահայտվել անվանափոխությանը:  Այդ մասին հայտարարել է երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Օլիվեր Դերկոսկին, հաղորդել է Reuters-ը: Ընտրողների մասնակցությունը 50 %-ից պակաս է եղել, ինչն անհրաժեշտ էր հանրաքվեն կայացած ճանաչելու համար:

Հանրաքվեն ընդամենը խորհրդատվական բնույթի էր, սակայն «կողմ» քվեարկած ձայների առավելությունը խորհրդարանին սահմանադրությունը փոխելու քաղաքական մանդատ կտար: Ընտրական հանձնաժողովը տեղեկացրել է, որ քվեարկել է ընտրողների ընդամենը մեկ երրորդը:

«Արդեն իսկ ակնհայտ է, որ այս հանրաքվեում որոշում չի կայացվել»,-Դերկոսկիի խոսքն է մեջբերում լրատվական գործակալությունը:

Փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘ԱԼԳ. Հայտնի են «Արսենալի» մրցակիցն ու մյուս զույգերը’
Հաջորդ հոդվածը‘Ֆերգյուսոնը վախենում է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կարող է կրկեսի վերածվել’