Մակրոնը հայտարարել է, որ կողմ է Պուտինի հետ ուղիղ շփումներին

283

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է, որ կողմ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ուղիղ շփումներին։

«Ես կողմ եմ նախագահ Պուտինի հետ մշտական բանավեճերին և ուղղակի շփումներին, որովհետև կարծում եմ, որ փոխգործակցությունը վերականգնելու լավագույն միջոցը  հաղորդակցության ուղիղ կապ պահպանելն է»,- ասել է Մակրոնը ամերիկյան CBS հեռուստաալիքի լրագրողներին և հավելել, որ նման իրավիճակում «մեկուսացումն ամենից վատն է»։

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է տեսնում Ուկրաինայում պատերազմի ավարտը, Մակրոնը հայտարարել է, որ «որոշում կայացնողներն ուկրաինացիներն են»։

«Այդ իրավիճակից դուրս գալու միակ ելքը բանակցությունների ուղին է։ Ես ռազմական տարբերակներ չեմ տեսնում»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՌԴ․ Զորակոչի ժամանակ երկիրը լքածների համար կսահմանափակվի հեռավար աշխատանքը
Հաջորդ հոդվածըԱշխարհի առաջնությունը՝ ամուսնալուծության պատճառ