Մակրոնը ճիշտ էր կանխատեսել Ֆրանսիա — Լեհաստան խաղի արդյունքն ու գոլերի հեղինակներին

231

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կանխատեսումը աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի Ֆրանսիա – Լեհաստան հանդիպման արդյունքի եւ գոլերի հեղինակների վերաբերյալ իրականացավ, հաղորդում է Get French Football News-ը։

Ֆրանսիայի հավաքականը 3:1 հաշվով պարտության մատնեց լեհերին․ հաշիվը բացեց Օլիվիե Ժիրուն, ապա դուբլի հեղինակ դարձավ Կիլիան Մբապեն։ Լեհերի միակ գոլը 11-մետրանոցից խփեց Ռոբերտ Լեւանդովսկին։

«Կարծում եմ՝ Դեշամն ու նրա թիմը դուրս կգան հաջորդ փուլ՝ Լեհաստանին հաղթելով 3:1 հաշվով։ Լեւանդովսկին մեկ գոլ կխփի։ Մի գոլ էլ Մբապեն կխփի։ Հնարավոր է՝ Ժիրուն աչքի ընկնի։ Նա ցանկանում է մտնել պատմության մեջ։ Ինտրիգ կլինի, թե ով կխփի Ֆրանսիայի երրորդ գոլը»,- ասել է Մակրոնը։

Ժիրուն լեհերին խփած գոլի շնորհիվ դարձավ Ֆրանսիայի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն՝ գերազանցելով Թիերի Անրիի ռեկորդը։ Ժիրուն 52 գոլ է խփել ազգային թիմում։

Քառորդ եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը կմրցի Անգլիայի եւ Սենեգալի հավաքականների դիմակայության հաղթողի հետ։

Նախորդ հոդվածըԱԱ-2022. Օրվա հանդիպումները
Հաջորդ հոդվածըԱԱ-2022. Հարի Քեյնը՝ Անգլիա — Սենեգալ հանդիպման լավագույն խաղացող