Մակրոնը Մերկելին է հանձնել Ֆրանսիայի գլխավոր պարգևներից մեկը

487

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը ԳԴՀ կանցլերի ժամանակավոր պաշտոնակատար Անգելա Մերկելին է հանձնել Ֆրանսիայի գլխավոր պարգևներից մեկը՝ Պատվավոր լեգեոնի օրդենի Մեծ խաչը, և շնորհակալություն է հայտնել Եվրոպայի զարգացման հարցում նրա ավանդի համար, գրում է РИА Новости-ն։

Հեղինակավոր մրցանակը հանձնելու առիթով իր ելույթում Ֆրանսիայի առաջնորդը նշել է, որ շատ հարցերում Մերկելն իր համար օրինակ է հանդիսացել։

«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել քեզ նրա համար, որ դու այդքան շատ բան ես ինձ սովորեցրել․․ Շնորհակալություն, սիրելի Անգելա, այն ամենի համար, ինչ դու արել ես հանուն մեր Եվրոպայի»,- ասել է Մակրոնը։

Նրա խոսքով՝ կանցլերի պաշտոնում, «չնայած բազում ցնցումների», Մերկելը ջանասիրաբար փորձել է պահպանել Եվրպայի միասնությունը։

Նոյեմբերի 3-ին Մակրոնը մեծ շուքով ընդունել է Մերկելին ֆրանսիական գինեգործական Բուրգունդիա շրջանում։

Փոխանցում է lenta.ru-ն։

Նախորդ հոդվածըՀՀ ԱՆ. 2330 նոր դեպք, 41 մահ
Հաջորդ հոդվածըՆԱՏՕ-ի նախկին ղեկավարը պատմել է դաշինք մտնելու՝ Ռուսաստանի պլանների մասին