Մակրոնը և Զելենսկին կոչ են արել նոր պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի դեմ

236

Ֆրանսիայի և Ուկրաինայի նախագահներ Էմանյուել Մակրոնը և Վլադիմիր Զելենսկին հանդես են եկել Ռուսաստանի դեմ սանկցիոն ճնշումներն ուժեղացնելու և սահմանված արգելքների կատարման վերահսկողությունը սաստկացնելու օգտին։

Այդ մասին ասվում է կիրակի օրը Փարիզում, Ելիսեյան պալատում հանդիպման արդյունքում հրապարակված հայտարարության մեջ։

«Ուկրաինան և Ֆրանսիան համաձայն են, որ անհրաժեշտ է սաստկացնել կոլեկտիվ ճնշումները Ռուսաստանի վրա՝ նոր պատժամիջոցներ սահմանելով,- ասվում է հայտարարության մեջ։- Բացի այդ, նրանք համաձայն են, որ անհրաժեշտ է ակտիվացնել պատժամիջոցների իրականացման արդյունավետությունն ապահովելու ջանքերը, նաև երրորդ երկրներով այդ պատժամիջոցները շրջանցելու փորձերը կանխելու ուղղությամբ»։

Բացի այդ, Մակրոնն ու Զելենսկին ծանուցել են ուկրաինական հակամարտության պատճառով տարբեր երկրների կրած «վնասների միջազգային ռեգիստրի» մասին, որի վերաբերյալ փաստաթուղթը Եվրոպայի խորհրդի մասնակից երկրներին Ռեյկյավիկում կներկայացվի մայիսի 16-17-ի գագաթնաժողովում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄոլդովա․ Գագաուզիայում ընտրություններում հաղթել է ռուսաստանամետ թեկնածուն
Հաջորդ հոդվածըՎրաստանից թույլտվություն են խնդրել սկսել թռիչքներն այդ երկիր