Մակրոնը և Պուտինը կրկին հեռախոսազրույց են ունեցել

657

Ուրբաթ երեկոյան Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները կրկին հեռախոսազրույց են ունեցել, որը տևել է առնվազն երկու ժամ։

Ելիսեյան պալատը հայտարարել է, թե Մակրոնը «ծայրաստիճան մտահոգություն» է հայտնել Մարիուպոլում և մյուս պաշարված քաղաքներում իրավիճակի կապակցությամբ։ Նա նաև հայտարարել է, թե Ռուսաստանը չի պահպանում միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, և պահանջել է թույլ տալ, որ քաղաք մտնեն մարդասիրական բեռները։

Պուտինը պնդել է, թե ռուսաստանցի զինվորականները ջանում են «պահպանել խաղաղ քաղաքացիների կյանքը»։ «Արձագանքելով Էմանյուել Մակրոնի մտահոգություններին՝ Ռուսաստանի նախագահը կրկին ընդգծել է, որ հատուկ ռազմական գործողության ընթացքում ռուսաստանյան զինված ուժերը հնարավոր ամեն ինչ անում են՝ խաղաղ քաղաքացիների կյանքը պահպանելու համար, այդ թվում՝ մարդասիրական միջանցքներ են կազմակերպում նրանց անվտանգ տարհանման համար»,- ասվում է Կրեմլի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի նախագահի աշխատակազմի փոխանցմամբ՝ Պուտինը Մակրոնին նաև պատմել է «բազմաթիվ ռազմական հանցագործությունների» մասին, որ գործում են «ուկրաինացի ուժայինները և նացիոնալիստները», մասնավորապես՝ «Դոնբաս քաղաքի կենտրոնացված հրթիռակոծումը և հրետակոծությունը»։

Economist ամսագրի հաշվարկներով՝ այս տարեսկզբից սա Մակրոնի և Պուտինի 15-րդ խոսակցությունն է։

Դիտել գրառումը

Դիտել գրառումը

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՍի Ձինպինը հանդես է եկել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու օգտին
Հաջորդ հոդվածըՌետրո. Աննա Իսրայելյան. Որ մենք հերոս…