‘Մակրոնն առաջարկել է բարեփոխել Շենգենյան գոտին’

1036

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն առաջարկել է բարեփոխել Շենգենյան գոտին, ինչը, նրա ասելով, պայմանավորված է նրանով, որ ԵՄ երկրներում փախստականների տեղավորման վերաբերյալ Դուբլինյան պայմանագիրն այլևս չի աշխատում։ Իր առաջարկը Մակրոնն արել է հինգշաբթի Փարիզում կայացած մամլո ասուլիսում։

Ընդ որում՝ Ֆրանսիայի նախագահը, առանց անունններ տալու, նախատել է Շենգենյան գոտու մի քանի երկրների՝ միգրացիոն քաղաքականության ոլորտում անբավարար համերաշխության համար։

«Հարկավոր է հիմնովին վերակազմավորել Շենգենը, նույնիսկ եթե դա արվի պակաս թվով երկրների մասնակցությամբ»,- ասել է Մակրոնը։ Նրա խոսքով՝ միգրացիոն հարցի լուծումը պակաս կարևոր չէ, քան կլիմայական փփոխությունների խնդիրն է։

«Բաց լինելու համար հարկավոր են սահմաններ, ընդունելու համար հարկավոր է տուն, իսկ դա նշանակում է՝ սահմաններ։ Կլիմայական փոփոխությունների հետ միասին՝ միգրացիոն հարցն ինձ համար նույնքան կարևոր եվրոպական մարտահրավեր է»,- ասել է Մակրոնը։

Փոխանցում է newsru.com-ը։

Նախորդ հոդվածը‘Արսեն Գրիգորյան. Ողբերգական Միհրանը’
Հաջորդ հոդվածը‘Անթընի Բըրջեսի արխիվում հայտնաբերել են «Լարովի նարնջի» շարունակությունը’