ՄԱԿ․ Աշխարհում փախստականների թիվն անցել է 100 միլիոնից

348

Պատերազմն Ուկրաինայում առաջին անգամ հանգեցրել է նրան, որ աշխարհում այն մարդկանց թիվը, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները, անցել է 100 միլիոնից։

ՄԱԿ-ը նախազգուշացրել է, որ պատերազմի հետևանքով առաջացած սովը կարող է ստիպել, որ փախստականների թիվն ավելի մեծանա։

«Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման պատճառով կտրուկ խորացած գլոբալ պարենային ճգնաժամը հաղթահարելու ջանքերն առաջնահերթ նշանակություն ունեն շատ ավելի մեծ թվով մարդկանց տեղաշարժը կանխելու տեսակետից»,- հայտարարել է փախստականների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատար Ֆիլիպո Գրանդին։

ՄԱԿ-ի տվյալներով՝ Եվրոպայում ուկրաինացի փախստականների թիվն անցել է 4,8 միլիոնից։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՌեզնիկով․ «Մեր ձեռքում է ողջ եվրատլանտյան տարածքի անվտանգությունը»
Հաջորդ հոդվածըՌուսաստանը կրկին կրճատում է գազի մատակարարումը Եվրոպա