ՄԱԿ․ ԿԺԴՀ-ի միջուկային փորձարկումները կարող են ուժեղ հարված հասցնել միջազգային քաղաքականությանը

305
epa10172386 A photo released by the official North Korean Central News Agency (KCNA) shows North Korean Supreme Leader Kim Jong-un (C) presiding over the celebrations for the 74th founding anniversary of the DPRK at at the foot of Mansu Hill in Pyongyang, North Korea, 08 September 2022 (issued 09 September 2022). EPA-EFE/KCNA EDITORIAL USE ONLY EDITORIAL USE ONLY

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գութերիշը Նյու Յորքում Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Պակ Չինի հետ բանակցությունների ընթացքում  հայտարարել է, որ ԿԺԴՀ-ի միջուկային փորձարկումները, եթե դրանք տեղի ունենան, կարող են ուժեղ հարված հասցնել տարածաշրջանային և միջազգային քաղաքականությանը։

Այդ մասին հինգշաբթի տեղեկացրել է Կորեայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Ինչպես հաղորդել է Yonhad գործակալությունը, Պակ Չինը բանակցություններից հետո հայտարարել է, որ Գութերիշի գրասենյակը իր մտահոգությունները հայտնել է Փհենյանին։ Հարավային Կորեայի ԱԳՆ ղեկավարը ՄԱԿ-ին խնդրել է ուշադրություն դարձնել ԿԺԴՀ-ի կողմից «համալիր սպառնալիքներին», որոնք ներառում են նաև «տարբեր սադրանքներ, ինչպես բալիստիկ հրթիռների արձակումը կամ անօդաչուների ներխուժումը Կորեայի Հանրապետության օդային տարածք»։

Բացի Կորեական թերակղզու խնդիրներից՝ կողմերը քննարկել են Սեուլի և ՄԱԿ-ի միջև երկկողմ համագործակցության, Ուկրաինայի իրավիճակին վերաբերող և այլ հրատապ հարցեր։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄիրոշնիկ․ Չեխիայի նոր ղեկավարն իր դատողություններով «ՈՒԶՈՒ-ին մահվան է դատապարտում»
Հաջորդ հոդվածըԱՄՆ-ը վիզային սահմանափակումներ է մտցրել աֆղանացի քաղաքական գործիչների դեմ