ՄԱԿ ԱԽ․ Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ ծրագրերը կքննարկվեն հունվարի 12-ի նիստում

342

Իրավիճակն Ուկրաինայում կքննարկվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հունվարի 12-ի նիստում։

Այդ մասին երեքշաբթի ճեպազրույցում հայտարարել է Ճապոնիայի մշտական ներկայացուցիչ Կիմիհիրո Իսիկանեն․ Ճապոնիան հունվար ամսին նախագահում է համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդում։

Մշտական ներկայացուցչին խնդրել են պարզաբանել, թե արդյո՞ք ուկրաինական հարցը կբարձրացվի միջազգային խաղաղության և անվտանգության հարցերով նախարարական նիստում, որը, ՄԱԿ-ի ժամանակացույցի համաձայն, նախատեսված է հունվարի 12-ին։
«Անկասկած, այդ բանավեճերի կամ բաց դեբատների ընթացքում կշոշափվի կամ կքննարկվի Ուկրաինայում Ռուսաստանի «հատուկ ռազմական գործողությունը»,- նշել է Իսիկանեն՝ հավելելով, որ այդ հարցի քննարկումը չի սահմանափակվի միայն ադ նիստով։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԷրդողանը ծրագրում է քննարկում Պուտինի և Զելենսկու հետ
Հաջորդ հոդվածըԿիսիդա․ Աշխարհը պատմական շրջադարձային կետում է