‘ՄԱԿ. Աֆղանստանում մեկ տարվա ընթացքում զոհերի թիվն աճել է’

833

2013 թ. Աֆղանստանում զոհված և վիրավորված խաղաղ բնակիչների թիվն անցյալ տարվա համեմատությամբ աճել է 14 %-ով, հայտարարել է ՄԱԿ-ը:

Կազմակերպության հաշվարկներով՝ գրեթե երեք հազար քաղաքացիական անձինք սպանվել են, ավելի քան հինգուկես հազարը՝ վիրավորվել, ընդ որում զոհերի մեծ մասը կանայք ու երեխաներ են:

ՄԱԿ-ի փորձագետները հետազոտության այս արդյունքները կապում են Աֆղանստանից արտասահմանյան զորակազմերի աստիճանական դուրսբերման հետ, փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Սարաևոն՝ կրակի մեջ (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Օդեսայի օդանավակայանում ոստիկանությունը ձերբակալել է կավատի’