‘ՄԱԿ գերագույն հանձնակատարը Հայաստանին կոչ է արել պահպանել մարդու իրավունքների սկզբունքները’

861

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ Ալ Հուսեյնը մտահոգություն է հայտնել մի շարք երկրներում կարծիքների արտահայտման ազատության սահմանափակման առնչությամբ, որոնց թվում են նաև Ադրբեջանը, Հայաստանը, Ռուսաստանն ու Թուրքիան:

Ինչպես հաղորդում է «Վատիկանի ռադիոն», ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդում իր ելույթում Զեիդ Ռաադը նախազգուշացրել է, աշխարհը, հնարավոր է, կանգնած է անմեղներին ահաբեկողների դեմ պայքարի շրջադարձային փուլի նախաշեմին: Նա պետություններին թախանձագին կոչ է արել պահպանել մարդու իրավունքների սկզբունքները, որոնք ընկած են իրենց հասարակությունների հիմքում, ծայրահեղականության դեմ պայքարում:

Գերագույն հանձնակատարը նաև ասել է, որ խորապես մտահոգված է շատ երկրներում կարծիքների արտահայտման ազատությունը սահմանափակող միջոցառումների առնչությամբ` հիշատակելով Հայաստանը, Ադրբեջանը, Բանգլադեշը, Բուրունդին,  Մյանման, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Եգիպտոսը, Հունգարիան, Պաղեստինի օկուպացված տարածքը, Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Տանզանիան, Թաիլանդը, Թուրքիան, Վենեսուելան և Վիետնամը: 

Նախորդ հոդվածը‘ Նայնգոլանը կոտրեց մրցակցի ոտքը(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Իրանն այլազգի կանանց թույլ կտա հաճախել տղամարդկանց թիմերի մասնակցությամբ ֆուտբոլի առաջնության խաղերին’