‘ՄԱԿ գլխ. քարտուղարի տեղակալը հարգանքի տուրք է մատուցել Եղեռնի զոհերի հիշատակին’

762

ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ Վիեննայի գրասենյակի տնօրեն, ՄԱԿ թմրանյութերի թրաֆիկի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրեն Յուրի Ֆեդոտովը նախօրեին այցելել է Ծիծեռնակաբերդ՝  Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: Ինչպես հաղորդում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մամուլի ծառայությունից, Յուրի Ֆեդոտովը ծաղկեպսակ է դրել Մեծ եղեռնի զոհերի հոշարձանի մոտ, հետո ծաղիկներ է դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը: 

Նախորդ հոդվածը‘Հրիսթեա. Հայաստանի քաղհասարակության հետ համագործակցությունն ավելի կարեւոր է’
Հաջորդ հոդվածը‘Փոստանջյանը՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար ‘