‘ՄԱԿ դատարան. Սերբիան Խորվաթիայում ցեղասպանություն չի իրականացրել’

1017

Հաագայում ՄԱԿ-ի միջազգային դատարանը չի բավարարել Խորվաթիայի հայցը Սերբիայի դեմ՝ Հարավսլավիայի փլուզումից հետո1991-1995 թթ. ցեղասպանություն իրականացնելու վերաբերյալ:

«Խորվաթիան չկարողացավ ապացուցել, որ խորվաթ բնակչության ոչնչացման մտադրություն է եղել»,- հայտարարել է դատարանի նախագահ Պետեր Տոմկան:

Հայցվորը փորձում էր ապացուցել, որ 1991 թ. Սերբիան ցեղասպանություն է իրականացրել Վուկովար քաղաքում և երկրի այլ բնակավայրերում, որտեղ սպանվել է ավելի քան 12 հազար խորվաթ:

Փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘Հարկատուների ցանկում «Գազպրոմ Արմենիա»-ն զբաղեցնում է առաջին տեղը’
Հաջորդ հոդվածը‘ՌԴ պետդուման մտադիր է վերահաշվարկել Գերմանիայի հասցրած վնասները ԽՍՀՄ-ին’