ՄԱԿ-ը Ադրբեջանին և Հայաստանին զսպվածության կոչ է անում

424

Միավորված ազգերի կազմակերպությունը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում հարցերը լուծել խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով, և զսպվածություն դրսևորել։

Այդ մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարխան Հակը։

«Մենք անհանգստությամբ ենք հետևում վերջին բռնությունների մասին հաղորդումներին։ Մեզ հարկավոր է ստուգել այդ տեղեկությունները,- ասել է նա։- Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում զսպվածության, գործելու 2020 թ․ նոյեմբերի 9-ի և այս տարվա հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններին համապատասխան, բոլոր մտահոգությունները լուծել խաղաղ ճանապարհով, երկխոսության միջոցով։ Մենք ցանկանում ենք խուսափել էսկալացիային վերադառնալուց»։

Նախորդ հոդվածըԵԱՀԿ նախագահը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում լիցքաթափել իրադրությունը
Հաջորդ հոդվածըԿոչեր են արվում՝ դադարեցնել կրակը հայ-ադրբեջանական սահմանին