ՄԱԿ-ը դեմ է ՀԱՀ-ի մեկուսացմանը

424

«Օմիկրոնը» հասել է Ամերիկա․ ԱՄՆ-ում արձանագրվել է նոր շտամով վարակվելու առաջին դեպքը։

Երկրի գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչին նշել է, որ խոսքը վերաբերում է ՀԱՀ-ից ժամանած մի քաղաքացու, որն այժմ խիստ «ինքնամեկուսացման» մեջ է։

ՀԱՀ-ի իշխանությունները աշխարհին նոր շտամի մասին տեղեկացրել են մեկ շաբաթ առաջ։ Այս ընթացքում օմիկրոնը հայտնաբերվել է 20-ից ավելի երկրներում, շատերն անմիջապես փակել են կամ խիստ սահմանափակել ավիահաղորդակցությունը Աֆրիկայի հարավային շրջանների հետ։

Այս քայլերը խստորեն քննադատել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գութերիշը։

«Այն պայմաններում, երբ վիրուսը սահմաններ չի ճանաչում, ուղևորությունների նման սահմանափակումները, որոնք մեկուսացման մեջ են դնում որևէ երկրի կամ որևէ շրջան, ոչ միայն խորապես անարդար են և, ըստ էության՝ դատապարտելի, այլև անարդյունավետ են»,- ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըՊահանջում են Զելենսկու հրաժարականը
Հաջորդ հոդվածը«Օմիկրոն»․ Մեղմ, բայց անսովոր ախտանշաններ