ՄԱԿ-ը խոստանում է պատասխանատվության կանչել բոլոր մեղավորներին

608

Միանգամից մի քանի երկրներ և միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՄԱԿ-ը, խոստացել են ամեն ինչ անել՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի ընթացքում ռազմական հանցագործությունների մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։

Ինչպես հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գլխավոր հանձնակատար Միշել Բաչելետը, զոհերը և նրանց հարազատները պետք է փոխհատուցում ստանան վնասի և իրենց կրած ողբերգության դիմաց։

Ըստ Բաչելետի՝ ներկա պահին ՄԱԿ-ն արդեն գրանցել և անուն առ անուն հաստատել է խաղաղ բնակչության շրջանում 5939 զոհերի, այդ թվում՝ 2787 զոհվածների և 3152 վիրավորների։

«Իրական թվերը շատ ավելի մեծ են, և իմ գրասենյակն աշխատում է այդ ուղղությամբ, նրանց պարզելու համար»,- ընդգծել է Բաչելետը՝ շեշտելով, որ այդ մարդկանց մեծ մասը  զոհ է դարձել խիտ բնակեցված շրջաններում զանգվածային խոցման զենք կիրառելու հետևանքով՝ լինի հրետանային կրակ, թե հրթիռակոծություն կամ ռմբակոծություն։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըCovid-19. Պեկինում սաստկացնում են սահմանափակումները
Հաջորդ հոդվածըԲունդեսթագը հաստատել է ծանր սպառազենքի մատակարարումը