‘ՄԱԿ-ը կարող է խաղաղապահներ ուղարկել Սիրիա’

820

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ խաղաղարար գործողությունների կազմակերպման գծով տեղակալ Էրվե Լադսուսը հայտարարել է, որ ՄԱԿ-ը պատրաստ է մոտ ապագայում խաղաղարար զորքեր ուղարկել Սիրիա, եթե Անվտանգության խորհուրդը նման թույլտվություն տա, փոխանցում է France-Presse  գործակալությունը:

Լադսուսն ընդգծել է, որ խաղաղապահ քանակակազմի ծավալման համար հակամարտող կողմերը  պետք է մի շարք պայմանները կատարեն, մասնավորապես՝ հրադադարի ռեժիմ հաստատեն: Լադսուսը նաև հավելել է, որ Սիրիայի հարցերով հատուկ հանձնակատար Լահդար Բրահիմին ներկայումս փորձում է պայմանավորվել ժամանակավոր հրադադարի մասին՝  գոնե, հոկտեմբերի 26-28-ը անցկացվող մահմեդականների զոհաբերության տոնի ժամանակ:

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնան» դատի է տալիս մադրիդյան կայքին’
Հաջորդ հոդվածը‘Դենիել Քրեյգ. Սթիվեն Ջերարդը կարող էր Ջեյմս Բոնդի դերը խաղալ’