‘ՄԱԿ-ը Վատիկանից պահանջում է հաշվետվություն՝ մանկապղծության վերաբերյալ’

793

ՄԱԿ-ի երեխաների իրավունքների գծով հանձնաժողովը Վատիկանից պահանջել է մանրակրկիտ տեղեկատվություն տրամադրել կաթոլիկ հոգևորականների կողմից երեխաների նկատմամբ սեռական բռնությունների հազարավոր դեպքերի վերաբերյալ:

Նախատեսվում է, որ վեց ամիս հետո, ուսումնասիրելով այդ տվյալները, երեխայի իրավունքների վերաբերյալ Կոնվենցիայի  գործողությունը կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչներն այդ փաստերը կքննարկեն Վատիկանի հետ: Վատիկանից նաև պահանջել են տեղեկատվություն տրամադրել բռնության զոհերին ցուցաբերված օգնության, ինչպես նաև՝ հոգևորականների հանցագործությունները թաքցնելու փաստերի վերաբերյալ:

Վատիկանը ՄԱԿ-ի կազմում չէ, սակայն պարտավորություններ ունի երեխայի իրավունքների Կոնվենցիայով, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Ազնավուրի կեցավայրի «կարմիր լենտը կտրելուց» 2 տարի անց դեռ ճշտում են՝ ինչ եւ ինչի համար են կառուցել. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘«Պենտագոնի փաստաթղթերի» արտահոսքի հեղինակը Սնոուդենին կոչ է անում չհանձնվել ԱՄՆ-ին’