‘ՄԱԿ-ը վերջին անգամ է երկարացրել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի մանդատը’

789

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երեկ վերջին անգամ քվեարկել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի մանդատը մինչև 2014 թ. վերջը երկարացնելու օգտին, երբ երկրի անվտանգության համար պատասխանատվությունն ամբողջությամբ կփոխանցվի Աֆղանստանի բանակին և ոստիկանությանը: Մանդատը երկարացվել է մինչև եկող տարվա դեկտեմբերի 31-ը: Միաձայն ընդունված բանաձևում ասվում է, որ Աֆղանստանում իրավիճակը «դեռևս վտանգ է պարունակում՝ ուղղաված միջազգային անվտանգությանը և խաղաղությանը », նաև մտահոգություն է հայտնվում «Թալիբանի», «Ալ-Քաիդայի» և այլ ծայրահեղական խմբավորումների գրոհայինների ակտիվության առնչությամբ:

2013 թ. հունիսին սկսվել է երկրի անվտանգության համար պատասխանատվության փոխանցումը աֆղանական անվտանգության ուժերին: Աֆղանստանում անվտանգության ապահովման միջազգային ուժերը, պատրաստվելով դուրս գալ այդ երկրից, այս տարվա օգոստոսի 1-ի դրությամբ կտրուկ կրճատել են իրենց զորակազմերը՝ 130 հազարից հասցնելով 87,2 հազարի, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Նիկոլայ Ծատուրյան. Նունե Եսայանին 54 մլն դրամ պետք է տան, որ հանկարծ ելույթ չունենա’
Հաջորդ հոդվածը‘Բրիտանիայի ՆԳՆ-ն փախստական-գեյերից «համասեռականության ապացույցներ» է պահանջում’