‘ՄԱԿ-ի՝ Գազայի հակամարտության հարցով հանձնաժողովի ղեկավարը հրաժարական է տվել’

806

ՄԱԿ-ի՝ Գազայի հատվածում անցյալ տարվա հակամարտության հետաքննությամբ զբաղվող հանձնաժողովի ղեկավարը հայտարարել է այդ պաշտոնից հեռանալու մասին՝ այն բանից հետո, երբ քննադատության է ենթարկվել Իսրայելի կողմից:

Իսրայելի իշխանությունները կանադացի պրոֆեսոր Ուիլյամ Շաբասին մեղադրել են,  որ նա հետաքննությունն անաչառ չի անցկացրել:

Շաբասը հաստատել է, որ նախկինում զբաղվել է Պաղեստինի ազատագրության կազմակերպության խորհրդատվությամբ, սակայն նա, միևնույն ժամանակ, հերքել է, թե դա որևէ կերպ անդրադարձել է իր անաչառության վրա՝ ներկա հետաքննությունն անցկացնելիս: Պրոֆեսորը նշել է, որ հեռանում է հանձնաժողովից, քանի որ չի ուզում, որ Իսրայելը բոյկոտի հետաքննության արդյունքների վերաբերյալ զեկույցի վերջնական տարբերակը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Լոնդոնը համաշխարհային տնտեսությանն ուղղված վտանգ է տեսնում՝ ի դեմս Հունաստանի ‘
Հաջորդ հոդվածը‘Մարտի 1-ից ՌԴ քաղաքացիները կարող են մուտք գործել Ուկրաինա միայն արտասահմանյան անձնագրով’