‘ՄԱԿ-ի՝ կլիմային վերաբերող խորհրդաժողովը փաստաթղթերի միասնական փաթեթ է ընդունել ‘

831

ՄԱԿ-ի՝ կլիմայի փոփոխությունները քննարկող խորհրդաժողովի մասնակիցները շաբաթ օրն ընդունել են «Դոհայի կլիմատիկ պորտալ» անվանումը կրող փաստաթուղթ, որում բանակցվող խնդիիրենրը  ներառնված են լինելու միասնական փաթեթով, հայտնում է РИА-Новости-ն:

Քաթարի մայրաքաղաքում ավելի քան 24 ժամ տեւած բանակցությունների արդյունքում կողմերը գրեթե միաժամանակ ընդունել են Կիոտոյի արձանագրության մեջ կատարված լրացումը, որով մեկնարկում է պարտավորությունների կատարման երկրորդ ժամկետը, ֆինանսական հարցերի փաթեթը եւ երկարաժամկետ միջոցառումների վերաբերյալ աշխատանքային խմբի ներկայացրած եզրափակիչ փաստաթուղթը:

ԱՄՆ կլիմայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Թոդ Ստերնը իր ելույթում փաստափղթերի վերաբերյալ մի ամբողջ շարք դիտողություններ է ներկայացրել: Նիստը շարունակվում է:

Նշենք, որ 1997-ին գլոբալ տաքացման խնդիրների վերաբերյալ ընդունված Կիոտոյի արձանագրությունը պարտավորեցնում է մասնակից երկրներին սահամափակել մթնոլորտ ջերմային գազերի արտանետումները: Համաշխարհային տնտեսության մի շարք առաջատարներ, որոնց թվում են ԱՄՆ-ը եւ Չինաստանը, հրաժարվել են միանալ արձանագրությանը:

 

Նախորդ հոդվածը‘Դեկտեմբերի 10-ին` երթ’
Հաջորդ հոդվածը‘Եգիպտոսի իսլամիստները պահանջում են անհապաղ սահմանադրական հանրաքվե կազմակերպել ‘