‘ՄԱԿ-ի ԱԽ. Մշակութային արժեքների ոչնչացումը հավասարազոր է ահաբեկչությանը’

1243

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է «Իսլամական պետության» կողմից պատմական, մշակութային և կրոնական արժեքների ոչնչացումը՝ այդ գործողությունները դասելով ահաբեկչության հետ նույն շարքում: Այդ մասին ասվում է ԱԽ անդամների՝ ուրբաթ երեկոյան հրապարակված հայտարարության մեջ:

Փաստաթղթում դատապարտվում է ԻՊ-ի գրոհայինների կողմից մշակութային արժեքների թալանը՝ դրանք վաճառելու նպատակով, ինչպես նաև պատմության և մշակույթի հուշարձանների ոչնչացումը:

Երկուշաբթի հայտնի դարձավ, որ ԻՊ գրոհայիններն ավերել են Իրաքի Մոսուլ քաղաքի կենտրանական գրադարանը՝ պայթեցնելով այն և երկրում  հնագույնը համարվող գրադարանի բակում խարույկ անելով Իրաքի մշակութային ժառանգությունը կազմող գրքերից ու ձեռագրերից: Ընդհանուր առմամբ՝ ոչնչացվել է առնվազն 10 հազար գիրք, այդ թվում՝ մշակույթի, փիլիսոփայության, արաբական պատմության եզակի նմուշներ, հարյուրավոր ձեռագիր մատյաններ: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյանը հանրահավաքի վերաբերյալ դիմել է Հանրային հեռուստաընկերությանը’
Հաջորդ հոդվածը‘«Ռեգիոնների կուսակցության» նախկին փոխնախագահը ինքնասպանություն է գործել’