‘
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վճռականորեն դատապարտել է մարտի 1-ին չինական Կունմին քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունը և ընդգծել մեղավորներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը:
Չինական լրատվամիջոցների տվյալներով՝ անհայտ անձանց սևազգեստ խումբը, դանակներով զինված, Կունմինի կայարանում հարձակվել է մարդկանց վրա և սկսել դանակներով անկանոն հարվածներ հասցնել՝ ով պատահի, ինչի հետևանքով 29 մարդ սպանվել է, ևս 130 վիրավորվել են:
Չինական իշխանությունները ողբերգությունն անվանել են ահաբեկչական գործողություն: Մամուլի տեղեկություններով՝ ոստիկանությունը գնդակահարել է ահաբեկիչների առնվազն մեկ քառորդին: Չինաստանի իշխանությունները կատարվածի պատասխանատվությունը դրել են երկրի հյուսիսարևելյան Սինցզյան-Ույգուրյան ինքնավարության անջատողականների վրա, հաղորդել է Риа Новости-ն: Չինական իշխանությունների գնահատականով՝ այդ շրջանի տարածքում, գործում է «Արևելյան Թուրքեստանի իսլամական շարժում» ծայրահեղական խմբավորումը, որին Պեկինը դասում է ահաբեկչական կազմակերպությունների շարքը: Ինչպես կիրակի գիշերը հաղորդել են Կունմինի վարչակազմի ներկայացուցիչները, դեպքի վայրում հայտնաբերվել են ահաբեկչությանը անջատողականների մասնակցության ապացույցներ: Փոխանցում է newsru.com-ը:
‘