‘ՄԱԿ-ի ԱԽ-ն մերկացնում է ԿԺԴՀ-ում մարդու իրավունքների խախտումները’

952

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, չնայած Ռուսաստանի և Չինաստանի առարկություններին, քննարկել է Հյուսիսային Կորեայում մարդու իրավունքների պարբերական խախտումները: ԿԺԴՀ ներկայացուցիչներն առհասարակ չեն ներկայացել Անվտանգության խորհրդի նիստին և հայտարարել են, որ այն չեն ճանաչում:

Հինգշաբթի օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ձայների մեծամասնությամբ Անվտանգության խորհրդին առաջարկել է Հաագայի միջազգային քրեկան դատարան հայց ուղարկել մարդկության դեմ հանցագործությունների համար հյուսիսկորեական ղեկավարությանը պատասխանատվության կանչելու վերաբերյալ: Սակայն դա, ի դեպ, քիչ հավանական է, քանի որ Մոսկվան և Պեկինը կարող են արգելափակել նման որոշման ընդունումը:

ՄԱԿ-ում քննարկումների ընթացքում տեղեկություններ են ստացվել Հյուսիսային Կորեայի տարածքում համացանցի լայնածավալ անջատումների մասին:

Անվտանգության խորհուրդը նախկինում երբեք չի անդրադարձել Հյուսիսային Կորեայում հալածանքների թեմային՝ սահմանափակվելով միայն միջուկային զենքի չտարածման հարցերով: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ-ի ԱԽ-ում օրերս կքվեարկվի Պաղեստին պետության ստեղծման բանաձևը’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինան հրաժարվել է արտադաշինքային կարգավիճակից’