‘ՄԱԿ-ի ԱԽ-ն քննարկում է Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ բանաձևի նախագիծը’

10546

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները երկուշաբթի կքննարկեն Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ բանաձևի նախագիծը՝ ի պատասխան Վաշինգտոնի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաքը ճանաչելու, Интерфакс-ին տեղեկացրել է իրազեկ աղբյուրը ՄԱԿ-ի կենտրոնակայանից:

Փաստաթուղթը շաբաթ օրը ներկայացրել է Եգիպտոսը: Նախագծում խորն ափսոսանք է հայտնվում Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ «վերջերս կայացված որոշման» առթիվ: Ընդ որում՝ Եգիպտոսի առաջարկած ձևակերպման մեջ ԱՄՆ-ն ուղղակիորեն չի հիշատակվում:

Փաստաթղթում ասվում է, որ Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ ցանկացած փոփոխություն զուրկ է իրավական ուժից: Տեքստում նաև բոլոր պետություններին կոչ է արվում հրաժարվել իրենց դիվանագիտական առաքելությունները Երուսաղեմ տեղափոխելուց:

Արևմտյան ԶԼՄ-ները նշում են, թե ակնկալվում է, որ ԱԽ անդամների մեծ մասը «կողմ» կքվեարկի բանաձևի նախագծին, սակայն ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին, ամենայն հավանականությամբ, վետո կդնի դրա վրա:

Եթե բանաձևը չընդունվի, ապա փաստաթուղթը կարող է ներկայացվել Գլխավոր ասամբլեայի քննարկմանը:

Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Կինոխորհուրդ. Habemus papam’
Հաջորդ հոդվածը‘Սեւանից ձկան եւ խեցգետնի որսը կարգելվի դեկտեմբերի 20-ից’