‘ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է Գազայի հարցը փակ դռների հետևում’

937

Նոյեմբերի 14-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Իսրայելի կողմից Գազայի ռմբակոծման հարցով արտակարգ նիստ է անցկացրել, որը հրավիրվել էր Պաղեստինի Ինքնավարության ներկայացուցիչների խնդրանքով, հայտնում է  «Ռոյթերս» լրատվական գործակալությունը:

Պաղեստինի պատվիրակույթյունն առաջարկել է Գազայի հատվածում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին ուղերձով դիմել Իսրայելին, սակայն նման փաստաթղթի շուրջ համաձայնություն այդպես էլ չի հաջողվել կայացնել:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Անվտանգության խորհրդի նիստից առաջ հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի հետ:  Նեթանյահուի հետ զրույցում Պան Գի Մունը մտահոգություն է հայտնել Գազայի շուրջ իրավիճակի սրման կապակցությամբ և հույս հայտնել, որ Իսրայելի գործողությունները համաչափ կլինեն ու նոր արյունահեղությունների չեն հանգեցնի: 

Նախորդ հոդվածը‘Իբրահիմովիչի «համերգը»’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանում աճել է ճանապարհային պատահարների թիվը’