‘ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը զգուշացնում է Գազայում նոր պատերազմի վտանգի մասին’

876

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը նախազգուշացրել է, որ Գազայի հատվածում իրադրությունը նորից խիստ սրվել է և կարող է դուրս գալ վերահսկողությունից:

Պան Գի Մունը հայատարարել է, որ տարածաշրջանը չի դիմանա ևս մի լայնածավալ պատերազմի, և կոչ է արել դադարեցնել բռնությունները: Պան Գի Մունը պահանջել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը դադարեցնի Իսրայելի տարածքի հրթիռակոծությունը, իսկ իսրայելական կառավարությանն էլ կոչ է արել զսպվածություն դրսևորել և կատարել քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու վերաբերյալ միջազգային պարտականությունները:

Այսօր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Գազայում ստեղծված իրավիճակի կապակցությամբ հանդես կգա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում, փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘«Ժողովուրդը» համոզված է, որ ՊՆ խոսնակը չի կարողանում կատարել իր պարտականությունները’
Հաջորդ հոդվածը‘Արգենտինայի հավաքական դարպասապահ Սերխիո Ռոմերոն 11 մետրանոց հարվածների ժամանակ ծածկագիր է оգտագործել (տեսանյութ, շարժանկար)’