ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև

432

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գութերեշը Մոսկվայում բանակցություններից հետո ժամանել է Կիև։

Նա այդ մասին գրել է Twitter-ում՝ նշելով, որ աշխատանքներ է տանում մարդասիրական օգնության ծավալները մեծացնելու և ռազմական գործողության գոտիներից խաղաղ բնակիչներին դուրս բերելու ուղղությամբ։

Գլխավոր քարտուղարի միջնորդական մարաթոնի հիմնական նպատակը՝ հնարավորինս արագ քաղաքացիական անձանց դուրս բերել «Ազովստալ» գործարանի տարածքից։

«Այդ գործողությունը այնքան էլ հեշտ չի, չէ՞ որ խոսքը բնակելի շենքերից կամ հանրային վայրերից մարդկանց տարհանելու մասին չէ։ Այսպես ասենք՝ մարդիկ բունկերում են՝ չափազանց ողբալի պայմաններում»,- ընդգծել է գլխավոր քարտուղարը։

Կրեմլում հանդիպման արդյունքում ՄԱԿ-ի զեկույցում ասվում է, որ Վլադիմիր Պուտինը «սկզբունքորեն համաձայն է «Ազովստալ» գործարանից խաղաղ բնակիչներին դուրս բերելուն»։ Մինչդեռ Интерфакс գործակալության տեղեկատվության համաձայն՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ կոնկրետ պայմանավորվածություններ չկան, և հավելել, որ գլխավոր քարտուղարի առաջարկը «քննարկվում է»։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըԵՄ-ն՝ ռուսաստանյան «գազային շանտաժին» սպասելիս
Հաջորդ հոդվածըԲելառուսից Լեհաստան` գրեթե 4,3 հազար միգրանտ