‘ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում դադարեցնել կրակը Ուկրաինայի արևելքում’

880

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը պաշտպանել է ԵԱՀԿ նախագահ Իվիցա Դաչիչի առաջարկը՝ Ուկրաինայի արևելքում կրակի դադարեցման վերաբերյալ, որպեսզի այնտեղից տարհանվեն Դեբալցևոյի բնակիչները: «Անջատականների գրոհները շարունակվում են, ամեն օր սպանվում են խաղաղ բնակիչներ»,- ասվում է Պան Գի Մունի հայտարարության մեջ:

Նախորդ օրը Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերանին նույնպես միացել է այդ կոչին՝ առնվազն երեք օրով դադարեցնել կրակը և թույլ տալ ազգաբնակչությանը՝ հեռանալու ռազմական գործողությունների վայրերից:

Դեբալցևո քաղաքը վերջին օրերին վերածվել է ռուսաստանամետ անջատականների և ուկրաինացի զինվորականների միջև արյունալի մարտերի գլխավոր թատերաբեմի: Հազարավոր մարդիկ արդեն հասցրել են հեռանալ քաղաքից, սակայն շատերը դեռ թաքնվում են նկուղներում՝ առանց սնունդի, ջրի և էլեկտրականության: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Շեքսպիրյան «Գլոբուս» թատրոնը հոկտեմբերին հանդես կգա Հայաստանում’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայի արդարադատության փոխնախարար է նշանակվել Սաակաշվիլիի զինակիցը’