‘ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջարկվել է ԻՀԿ-ի գլխավոր քարտուղարի թեկնածությունը’

1496

Սաուդյան Արաբիան առաջարկել է Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) գլխավոր քարտուղար Էքմելեդդին Իհսանօղլուի թեկնածությունը Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում, Trend-ի փոխանցմամբ՝ այսօր ասված է կազմակերպության հաղորդագրությունում:Մասնավորապես, ռազմավարական հետազոտությունների սաուդյան Կենտրոնի ղեկավար Անվար Աշկին նշել է, որ Իհսանօղլուն մեծ հաջողություններ է գրանցել ԻՀԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում, մասնավորապես՝ քաղաքական, մարդասիրական և մշակությաին ոլորտներում, ուստի նա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ամենահարմար թեկնածուներից մեկն է:

Էքմելեդդին Իհսանօղլուն ԻՀԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնն զբաղեցնում է 2005 թ. հունվարի 1-ից: Նա Կահիրեի համալսարանի շրջանավարտ է (բնական գիտությունների բակալավր), դասավանդել է Անկարայի համալսարանում, դասախոսել է Ստամբուլի համալսարանի գիտության պատմության ամբիոնում:

 ՄԱԿ-ի ներկայիս գլխավոր քարտուղար Պան Գի Մունի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է 2016 թ. հունիսի 2-ին: 

Նախորդ հոդվածը‘Ռոստովցի նախկին պաշտոնյային տուգանել են՝ տանկ վաճառելու փորձի համար’
Հաջորդ հոդվածը‘Ատամնաբույժների բողոքի ակցիան՝ նախագահականի մոտ (լուսանկարներ)’