‘ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար. ԻՊ-ն աննախադեպ սպառնալիք է աշխարհին’

1289

2015 թ. վերջին աշխարհի տարբեր ծայրերում 34 զինված խմբավորումներ հավատարմության երդում են տվել «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական ցանցին, իսկ այս տարի այդ թիվը կաճի: Այսպիսի տվյալներ է ներկայացրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կազմակերության Անվտանգության խորհրդին ուղղված զեկույցում, փոխանցում է Associated Press-ը:

Գլխավոր քարտուղարը կանխագուշակել է ԻՊ-ի հետ կապ ունեցող խմբավորումների կողմից հարձակումների աճ այնպիսի երկրներից, ինչպես՝ Ֆիլիպինները, Ուզբեկստանը, Պակիստանը, Լիբիան և Նիգերիան:

Պան Գի Մունը «Իսլամական պետությունն» անվանել է «աշխարհում ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը»: Զեկույցում նշվում է, որ 2015 թ. ընթացքում նավթի և նավթամթերքի վաճառքն ահաբեկչական կազմակերպությանը մինչև 500 միլիոն դոլարի շահույթ է բերել: Եվս մեկ միլիարդ դոլար խմբավորումը ձեռք է բերել իր գրաված շրջանների բանկերից, նույնքան էլ ստանում է իր վերահսկողության տակ գտնվող տարածքով անցնող բեռնատար մեքենաներից յուրօրինակ հարկ շորթելու միջոցով:

Պան Գի Մունի կարծիքով՝ ԻՊ-ն «աննախադեպ սպառնալիք է» ներկայացնում իրենից, քանի որ կարող է ընտելանալ ցանկացած իրավիճակի և իր կողմը գրավել ահաբեկչական խմբավորումներ աշխարհի ամենատարբեր մասերից: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ը 198 լուսանկար է հրապարակել Իրաքում և Աֆղանստանում բռնությունների վերաբերյալ’
Հաջորդ հոդվածը‘«Լեսթերը» «Էթիհադում» հաղթում է «Մանչեսթեր Սիթիին» 1:3․հաշվով (տեսանյութ)’