‘ՄԱԿ-ի դատարանը նախկին նախարարին դատապարտել է 35 տարվա կալանքի՝ ցեղասպանության համար ‘

795

Ռուանդայի հարցով ՄԱԿ-ի միջազգային դատարանը պլանավորման նախկին նախարար Օգուստին  Նգիրաբատվարեին դատապարտել է 35 տարվա ազատազրկման՝  թութսի ցեղախմբի նկատմամբ իարականացված ցեղասպանության մեղադրանքով, այսօր հաղորդել է France-Presse գործակալությունը: Դատարանը Նգիրաբատվարեին մեղավոր է ճանաչել «ցեղասպանության, ուղղակիորեն և հրապարակավ ցեղասպանության և բռնաբարությունների դրդելու» մեջ,- նշում է գործակալությունը:

1994 թ. Ռուանդայի ժամանակավոր կառավարությունը թութսի ցեղախմբի զանգվածային կոտորած հրահրեց: 100 օրերի ընթացքում երկրում մեծամասնություն կազմող հուտու ցեղախմբի ներկայացուցիչները սպանեցին գրեթե 800 հազար թութսիի, ինչպես նաև՝ չափավոր քաղաքական հայացքներ դավանող բազմաթիվ հուտուների: Տանզանական Արուշա քաղաքում գործում է Ռուանդայի հարցով ՄԱԿ-ի միջազգային տրիբունալը, որն ստեղծվել է ցեղասպանության և ռազմական հանցագործությունների մեղավորների քրեական հետապնդման նպատակով:

Նախորդ հոդվածը‘Դամասկոսում վիրավորված Սիրիայի ՆԳ նախարարին տեղափոխել են Բեյրութ ‘
Հաջորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը սարքա՞ծ է եղել. Ֆոտո’