‘ՄԱԿ-ի զեկույց. Մոլորակի յուրաքանչյուր ութերորդ բնակիչը քրոնիկ քաղց է զգում’

807

842 միլիոն մարդ, կամ մոլորակի յուրաքանչյուր ութերորդ բնակիչ, քրոնիկ քաղց է զգում: Նման տվյալներ են հրապարակվել ՄԱԿ-ի Պարենային և գյուղատնտեսական կազմակերպության, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի և Համաշխարհային պարենային ծրագրի համատեղ զեկույցում: Փորձագետները նշում են, որ աշխարհում սովի ծավալների նվազման միտում է նկատվում: Ընդ որում՝ մասնագետները նշում են, որ սովի դեմ պայքարը էապես տարբեր է զանազան տարածաշրջաններում: Այսպես, Սահարայից հարավ՝ աֆրիկյան երկրները զգալի հաջողությունների չեն հասել և թերսնվածության ամենաբարձր մակարդակ ունեցող տարածաշրջանն են, որտեղ յուրաքանչյուր չորրորդ մարդը (կամ բնակչության գրեթե 24,8 տոկոսը) քաղցած է: Սովի դեմ պայքարում աննշան հաջողություն են գրանցել Արևմտյան Ասիայի, Հարավային Ասիայի և Հյուսիսային Աֆրիկայի երկրները:  Սովահարութայն մակարդակի իջեցման հարցում շատ ավելի նշանակալի են Արևելյան Ասիայի, Հարավարևելյան Ասիայի և Լատինական Ամեևրիկայի երկրների հաջողությունները, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Ինչ են իրականում քննարկել Սարգսյանն ու Օլանդը ըստ ֆրանսիական կողմի ‘
Հաջորդ հոդվածը‘«Մարսելը», «Լիոնը» եւ «Լիլը» չեն ցանկացել պայմանագիր կնքել Մխիթարյանի հետ՝ նիհարության պատճառով’