‘ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը նշում է Գրագիտության համաշխարհային օրը’

1010

Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը նշեց Գրագիտության միջազգային օրը՝ շեշտելով գրագիտության կարևորությունը ժամանակակից աշխարհում և կոչ անելով ավելի շատ ջանք ներդնել երեխաներին, երիտասարդությանն ու մեծահասակներին կարդալու, գրելու և իրենց կյանքը վերափոխելու հնարավորություն տալու գործում`ընդգծելով  գրագիտության համընդհանուր իրավունք լինելու փաստը:

Մոտ տասնհինգ դպրոցական երեխաներ, այդ թվում նաև, հաշմանդամություն ունեցող երեխաներ, հյուրընկալվեցին ՄԱԿ-ի գրասենյակում՝ քննարկելու գրագիտության դերը և մասնակցելու հայտնի հայ նկարիչ Պետո Պողոսյանի կողմից իրականացվող վարպետության դասին:

Ամեն տարի սեպտեմբերի 8-ին նշվող  Գրագիտության միջազգային օրվա այս տարվա թեման է « 21-րդ դարի  գրագիտությունը», որը կարևորում է գրագիտության տարրական և առաջավոր հմտություններն իրականացնելու կարիքը՝ որպես ցկյանս ուսումնառության մի մաս:

Գրագիտության միջազգային օրը նշելու նպատակն է բարձրացնել իրազեկումը գրագիտության դերի մասին՝ որպես մարդու իրավունք և ցկյանս ուսումնառության, բարեկեցության, կայուն և ներառական զարգացման հիմք:

«Գրագիտությունը շատ ավելին է, քան պարզապես կրթական առաջնահերթություն: Այն ներդրում է ապագայի մեջ , ինչպես նաև քայլ դեպի  նոր ձևերի գրագիտություն, որ պահանջվում է 21-րդ դարում: Մենք ցանկանում ենք ականատեսը լինել մի դարաշրջանի, որտեղ ամեն երեխա կարող է կարդալ և օգտագործել այդ հմտությունը ինքնուրույնություն ձեռք բերելու համար», ասաց Իրինա Բոկովան, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենը:

Մարիա Դոցենկոն, ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության գրասենյակի ներկայացուցիչը Հայաստանում, ասաց․«Մեր երիտասարդ հյուրերը սովորեցին, որ գրագիտությունը մարդու իրավունք է, անձնական զարգացման գործիք, հասարակական և մարդկային զարգացման միջոց: Ես վստահ եմ, որ այսօրվա հանդիպումից հետո նրանք իրենց հասակակիցների հետ կկիսեն այն գաղափարը, որը գրագիտությունը համընդհանուր տարրական կրթության հիմքն  է և էական դեր ունի աղքատությունից ազատվելու, մանկական մահացությունը կրճատելու, , գենդերային հավասարության հասնելու, կայուն զարգացում, խաղաղություն և ժողովրդավարություն ապահովելու հարցում:»:

«Շնորհիվ Հայաստանի իշխանության ջանքերի Հայաստանում մեծահասաների շրջանում գրագիտության մակարդակը 99.6 տոկոս է, համաձայն Մարդկային զարգացման 2013 թվականի հաշվետվության: ՄԱԿ-ն աջակցում է ներառական կրթությունն առավել խթանելունն ուղղված նրանց ջանքերը: Չնայած Հայաստանում առկա կրթության բարձր ներգրավվածության և գրագիտության մակարդակի, և ներառական կրթության որորտում գրանցած առաջընթացի՝ որոշ սոցիալական խմբեր դժվարության են հանդիպում կրթական համակարգում: ՅՈւՆԻՍԵՖ-ի հետազոտությունը ցույց տվեց, որ հաշմանդամություն ունեցող երեխաների 18%-ը չի հաճախում դպրոց: ՅՈՒՆԻՍԵՖ-ը աշխատում է Հայաստանի կառավարության հետ՝ հաղթահարելու խոչընդոտներն ու ամրապնդել ներառական կրթության համակարգը», ավելացրեց նա:

Վարպետության դասից հետո, տասնչորսամյա Հասմիկն ասաց. «Վաղը ես կպատմեմ դպրոցական իմ ընկերներին, թե որքան կարևոր է գրագիտությունը: Ես ցանկանում եմ դառնալ լավ մասնագետ և  նպաստել իմ համայնքի զարգացմանը»:

Միջացառումը կազմակերպվել էր ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության հայաստանյան գրասենյակի կողմից՝ «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության աջակցությամբ:

Այժմ ավելի քան 40 տարի է, ինչ ՅՈՒՆԵՍԿՕ-ն տոնում է Գրագիտության միջազգային օրը՝ հիշեցնելով միջազգային հանրությանը, որ գրագիտությունը մարդու իրավունք է և բոլոր գիտելիքների հիմքը:

ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի մամլո ծառայություն

Նախորդ հոդվածը‘Կոմիտասի 5-ում շինարարությունը շարունակվում է (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Արամ Խաչատրյանի 110-ամյակը կնշվի համերգներով եւ միջազգային գիտաժողովով’