‘ՄԱԿ-ի հանձնաժողովը հաղորդել է Սիրիայում ԻՊ գրոհայինների կատարած զանգվածային սպանությունների մասին’

804

ՄԱԿ-ին կից՝ Սիրիայի Արաբական Հանրապետությունում մարդու իրավուքների հնարավոր խախտումների հետաքաննության հանձնաժողովը հաղորդել է զանգվածային սպանությունների և այլ հանցագործությունների մասին, որ երկրի տարածքում կատարում են «Իսլամական պետություն» կազմակերպության գրոհայինները:

«ԻՊ-ն զանգվածային մահապատիժներ է իրականացնում, այդ թվում՝ քաղաքացիական անձանց և գերի ընկած զինվորների»,- հանձնաժողովի հերթական զեկույցը ներկայացնելով՝ նշել է այդ հանձնաժողովի ղեկավար, բրազիլացի Պաուլու Սերժիու Պինեյրուն: «Այլ զինված խմբավորումների գերի ընկած անդամներին նույնպես մահապատժի են ենթարկում, իսկ նրանց դիակներն ի ցույց են դնում բոլորին»,- նկատել է Պինեյրուն:

Ըստ բանախոսի՝ ԻՊ-ի գրաված տարածքներում կանանց արգելված է փողոց դուրս գալ առանց տղամարդու ուղեկցության, մի քանի կանայք քարկոծվելով սպանվել են, ենթադրաբար՝ դավաճանության համար: «ԻՊ-ն բռնության է ենթարկում երեխաներին, նրանց ստիպում են ներկա լինել մահապատիժներին, սովորեցնում են զենք գործածել՝ ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով»:

Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

 

Նախորդ հոդվածը‘Ռադան և Եվրախորհրդարանը վավերացրին ԵՄ հետ Ուկրաինայի ասոցացման համաձայնագիրը’
Հաջորդ հոդվածը‘Լեհական կառավարության նոր ղեկավարը կին է’