‘ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմի. Սիրիան մասերի է բաժանվում’

818

Սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման ծրագիրն անիրագործելի է: Նման հայտարարությամբ ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստի արդյունքում հանդես է եկել ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին:

Նա ընդգծել է, որ ժնևյան պայմանավորվածությունները մնում են սիրիական հակամարտության կարգավորմանն ուղղված գործողությունների հիմք:

Բրահիմին նաև հայտարարել է, որ Սիրիան մասերի է բաժանվում և կոչ է արել ՄԱԿ-ի ԱԽ-ին անհապաղ միջոցներ ձեռնարկել:

Մինչ այդ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինն ընդգծել է, որ Ռուսաստանը կուսումնասիրի Բրահիմիի նոր առաջարկությունները: Նրա խոսքով, Բրահիմին առաջարկել է «5 կամ 6 կետեր, որոնք, իր կարծիքով, կարող են դառնալ Սիրիայի վերաբերյալ բանաձևի բովանդակություն»: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ն այլևս չի ֆինանսավորի Ռուսաստանի իշխանություններին՝ հանցավորության դեմ պայքարի ծրագրերի իրագործման համար’
Հաջորդ հոդվածը‘Դամասկոսում առևանգված հայն փրկագին վճարելուց հետո ազատ է արձակվել ‘