‘ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը կքննարկի իրավիճակը առնվազն 30 երկրներում’

1051

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը երկուշաբթի մեկնարկող 41-րդ նստաշրջանում  կքննարկի իրավիճակը գրեթե 30 երկրներում, այդ թվում՝ Ուկրաինայում, Վենեսուելայում, Սիրիայում, Մյանմայում, Սուդանում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Բուրունդիում:

Մինչև հուլիսի 12-ը շարունակվող համաժողովի մասնակիցները ուշադրության կարժանացնեն նաև այնպիսի արդիական թեմաներ, ինչպես՝ մարդու իրավունքների խթանումն ու պաշտպանությունը, անդրազգային ընկերությունների գործունեության իրավապաշտպան ասպեկտները, արտադատական մահապատիժների հիմնախնդիրը, խոսքի ազատության և խաղաղ հավաքների իրավունքի պաշտպանությունը, դատավորների և փաստաբանների անկախության ապահովումը:

Ուկրաինայում իրավիճակի քննարկումը նախատեսված է հուլիսի 10-ին: Նույն օրը ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը հանդես կգա Վրաստանում և Նիկարագուայում իրավիճակի վերաբերյալ զեկույցով, որին կհաջորդի ընդհանուր բանավեճը: Վենեսուելայի իրավիճակը կքննարկվի հուլիսի 5-ին, Սիրիայում մարդու իրավունքների և ազատությունների քննարկումը նախատեսված է հուլիսի 2-ին:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ղազախստանում լրիվ տարհանվել է հրկիզված զինապահեստի մոտակա քաղաքը’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինա. ԿԸՀ-ն Սաակաշվիլիի կուսակցությանը թույլ չի տվել մասնակցել ռադայի ընտրություններին’