‘ՄԱԿ-ի փոխարեն գնում ես տեքստիլի գործարան, որ ի՞նչ անես’

1396

Ինչպես հայտնի է՝ սեպտմեբերի 24-ից ՄԱԿ-ում մեկնարկել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 68-րդ նստաշրջանը, որը կտեւի մինչեւ հոկտեմբերի 1-ը:  Նստաշրջանին մասնակցում են մի քանի տասնյակ երկրների նախագահներ ու վարչապետներ, նրանց մեծ մասը հասցրել է ելույթ ունենալ, խոսել կարեւոր քաղաքական հարցերից, մարտահրավերներից:

Իսկ որտե՞ղ է այդ ժամանակ Սերժ Սարգսյանը: Այո, նա բնականաբար, Հայաստանում է, շրջում է մարզերով, այցելում մակապարտեզներ ու տեքստիլի գործարաններ, մանր եղջերավոր կենդանիների սպանդանոցներ: Ինչպես տեսնում ենք, բոլոր «նախագահները» չէ, որ կարեւորում են ՄԱԿ-ի բարձր ամբիոնը: Այդ ամբիոնը կարող են կարեւորել ասենք՝ ԱՄՆ-ի, Լեհաստանի, Ֆրանսիայի, Իրանի, Բրազիլիայի, Լիբանանի կամ Արգենտինայի նման երկրների նախագահները, կամ՝ Թուրքիայի նման երկրի վարչապետը: Իսկ Սերժ Սարգսյանի համար ՄԱԿ-ի ամբիոնի եղածն ի՞նչ է, որ: Մանր բան:

 

 

 

Նախորդ հոդվածը‘Մահացու ելքով դժբախտ պատահար Գյումրիում’
Հաջորդ հոդվածը‘Նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը «հանրային պաշտոն» կզբաղեցնի’