‘ՄԱԿ հատուկ ներկայացուցիչ. Սիրիայի հարցով բանակցություններում ճեղքում չի լինի’

814

ՄԱԿ-ի և ԱՊԼ հատուկ ներկայացուցիչ Լադհար Բրահիմին հայտարարել է, թե ինքը որևէ ճեղքում չի սպասում Սիրիայի հարցով բանակցություններում, հաղորդել է BBC-ն:

Խոսելով առաջին ռաունդի միջանկյալ արդյունքների մասին՝ Բրահիմին նշել է, որ սառույցը շատ դանդաղ է հալչում: «Ես շատ ուրախ եմ, որ  մենք շարունակում ենք բանակցությունները»,- նշել է հատուկ ներկայացուցիչը և ընդգծել, որ Սիրիայի իշխանությունները և ընդդիմությունը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև անցումային կառավարություն ձևավորելու հարցը: «Մենք նաև փորձել ենք քննարկել, թե ինչ է կատարվում հումանիտար տեսանկյունից, հատկապես՝ Հոմսում, որտեղ դեռ շարունակվում են բանակցությունները ՄԱԿ-ի և սիրիական իշխանությունների միջև»,- ասել է Բրահիմին:

Սիրիական կողմերը Ժնևում բանակցությունները կշարունակեն մինչև հունվարի 31-ը և դրանք կվերսկսեն, ինչպես ենթադրվում է, մեկ շաբաթ անց: «Հուսով եմ, որ երկրորդ նստաշրջանն ավելի արդյունավետ կլինի»,- նշել է Բրահիմին: Փոխանցում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘Ռեկորդային համաճարակ՝ զբոսանավում’
Հաջորդ հոդվածը‘Հրապարակվել է Քադաֆիի հարցազրույցը՝ Սարկոզիի ընտրարշավը ֆինանսավորելու վերաբերյալ’