‘ՄԱԿ. ՄԻԱՎ վարակակիրների թիվը շարունակաբար նվազում է ‘

934

ՄԱԿ-ի տվյալներով, վերջին շրջանում բազմաթիվ երկներում դիտվում է ՄԻԱՎ վարակի զգալի անկում, եւ վիրուսակիրների թվում ավելի շատ մարդիկ անհրաժեշտ բուժօգնություն են ստանում:

ՄԱԿ-ի՝ ՄԻԱՎ-ի դեմ պայքարի հարցով միացյալ ծրագիրը այս ցուցանիշն արդեն պատմական է համարում: Վարակման ամենանշանակալի  անկումը դիտվում է աֆրիկյան երկրներում: Օրինակ, Մալավիում եւ Բոտսվանայում վարակվածների թիվը կրճատվել է ավելի քան 70 տոկոսով: Միեւնույն ժամանակ, անընդհատ բարելավվում է բուժսպասարկման որակը, եւ այսօր արդդեն իմունային անբավարարության վիրուսով վարակվածներն ստանում են անհրաժեշտ դեղամիջոցները:  

Այնուամենայնիվ, ՄԱԿ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ՄԻԱՎ վարակակիրների միայն կեսին է ճիշտ ախտորոշում տրվել, իսկ վարակի աստիճանը դեռեւս բավական բարձր է մնում Արեւելյան Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում: 

Նախորդ հոդվածը‘Դեւիդ Բեքհեմը հեռանում է Լոս Անջելեսից’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյանի ասուլիսը (Տեսանյութ) ‘