‘ՄԱԿ-ում առաջարկում են դեն չնետել «տգեղ» մրգերը’

845

Գնորդները պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեն «տգեղ» մրգերի եւ բանջարեղենի վրա, որոնք սովորաբար աղբանոցն են նետվում, հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի երկու կազմակերպությունների՝ Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (FAO) եւ Շրջական միջավայրի ծրագրի (UNEP) ներկայացրած համատեղ ծրագրի շնորհանդեսը:

Ծրագրի անվանումն է՝ «Մտածիր-Կեր-Պահպանիր, ավելի քիչ սննդային մնացորդներ թող»:

Ավելի վաղ բրիտանական The Institution of Mechanical Engineers-ը վիճակագրություն է հրապարակել, համաձայն որի, աշխարհում արտադրվող պարենի 30-ից 50 տոկոսը անպիտանության պատճառով աղբանոցն է նետվում: Ընդ որում, դրանց արտադրության համար տարեկան շուրջ 550 միլիարդ խորանարդ մետր ջուր է ծախսվում:

ՄԱԿ-ում նկատել են, որ սննունդը դեն նետելը վնասակար է ինչպես տնտեսման տեսանկյունից, այնպես էլ շրջակա միջավայրի բարելավման: Բացի դրանից, դա էթիկապես ճիշտ չէ. այն ժամանակ, երբ աշխարհի որոշ երկրներում մարդիկ քաղցած են, մյուսներում «ավելորդ» սնունդը թափում են:  

 

Նախորդ հոդվածը‘Մեկ տարվա ընթացքում Րաֆֆին դիվանագիտական հարաբերություններ հաստատեց 100-ից ավելի երկրների հետ ‘
Հաջորդ հոդվածը‘Բուժվելու փոխարեն զինծառայողին ուղարկել են սննդի պահեստի սառնարան. Մամուլ ‘