‘ՄԱԿ-ում ընդունված հռչակագիրը պարտավորեցնում է հարգել տարածքային ամբողջականությունը ‘

925

Ավելի քան 40 երկրների եւ կառավարությունների ղեկավարներ այսօր ՄԱԿ-ում կայացած՝ իրավունքի գերակայության հարցերով հանդիպման ավարտին հռչակագիր են ընդունել, որով հաստատում են իրավունքի գերակայության սկզբունքի նկատմամբ իրենց հավատարմությունը: Ինչպես տեղեկացնում է ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի պաշտոնական կայքը,  հռչակագրում, մասնավորապես ասվում է.

«Մենք համաձայն ենք, որ բազմաթիվ բարդ քաղաքական, սոցիալական եւ տնտեսական փոփոխությունների արդյունքում առաջացած խնդիրներին եւ հնարավորություններին ի պատասխան մեր գործողություններում պետք է առաջնորդվենք իրավունքի գերակայությամբ, քանի որ այն հանդիսանում է պետությունների միջեւ բարեկամական եւ իրավահավասար հարաբերությունների, ինչպես նաեւ՝ արդարացի եւ իրավահավասար հասարակությունների կառուցման հիմքը»:

Պետությունների ղեկավարները նաեւ հռչակել են «նպաստել բոլոր պետությունների ինքնիշխան հավասարության աջակցմանն ուղված բոլոր ջանքերին, հարգել միմյանց տարածքային ամբողջականությունը եւ քաղաքական անկախությունը, հրաժարվել միջազգային հարաբերություններում ցանկացած տեսակի ուժի կիրառումից կամ դրա սպառնալիքից»:

Միաժամանակ, փաստաթուղթը պարտավորեցնում է բոլոր պետություններին՝ հարգել մարդու իրավունքները, անպատիժ չթողնել զանգվածային (մարդկության դեմ իրականացվող) հանցագործությունները: Հռչակագրի մասնակիցները հույս են հայտնել, որ ՄԱԿ-ի մյուս պետությունները եւս կմիանան հռչակագրին:

 

Նախորդ հոդվածը‘Վրաստանցի ուսանողները բազմահազարանոց ցույց են արել Թբիլիսիում’
Հաջորդ հոդվածը‘Freedom House-ը հրապարակել է ինտերնետի ազատության վերաբերյալ տարեկան զեկույցը: ‘