ՄԱԿ-ում խենթություն են համարում ԶԱԷԿ-ի գնդակոծումը

235

Զապորոժյան ԱԷԿ-ի գնդակոծությունները խենթ և դատապարտելի արարք են, չորեքշաբթի հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ռոզմարի Դի Կառլոն։

«Մենք չափազանց մտահոգված ենք Եվրոպայում խոշորագույն ատոմակայանի՝ ԶԱԷԿ-ի իրավիճակի կապակցությամբ։ Կայանի գնդակոծությունը, ինչը կատարվել է հանգստյան օրերին, խենթություն է և դատապարտելի»,- ասել է նա Ուկրաինայի հարցերով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ելույթի ժամանակ։

Նոյեմբերի 19-ին ուկրաինացի զինվորականները երկար դադարից հետո վերսկսել են ԶԱԷԿ-ի գնդակոծությունը, կայանին հասցված հրետանային հարվածներ արձանագրվել են նաև նոյեմբերի 20-ին և 21-ին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՆեբենզյա․ Կիևը պետք է իրատեսական դիրք զբաղեցնի բանակցություններում
Հաջորդ հոդվածըԶելենսկուն առաջարկել են Ռուսաստանը պաշտոնապես վերանվանել Մոսկովիա