ՄԱԿ-ում ԿԺԴՀ մշտական ներկայացուցիչ․ «Հյուսիսային Կորեան ինքնապաշտպանության իրավունք ունի»

364

Հյուսիսային Կորեան առնվազն մեկ  «չճանաչված արկ» է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ, հայտարարել են Հարավային Կորեայի զինվորականները։

Ճապոնիայի իշխանությունների կարծիքով՝ ԿԺԴՀ-ն բալիստիկ հրթիռ է արձակել։

Հրթիռի արձակումից մեկ ժամ անց ՄԱԿ-ում ԿԺԴՀ մշտական ներկայացուցիչ Կիմ Սոնը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում  բանավեճերի ժամանակ հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան զենք փորձարկելու իրավունք ունի։

«Մենք ընդամենը մեծացնում ենք մեր պաշտպանությունը։ Ոչ ոք չի կարող ԿԺԴՀ-ին զրկել ինքնապաշտպանության իրավունքից»,- հայտարարել է նա։

Եթե հաստատվի, որ արկը բալիստիկ հրթիռ է եղել, ապա դա այս տարի երրորդ նմանատիպ արձակումը կլինի։ Սեպտեմբերի 15-ին Հյուսիսային Կորեան Ճապոնական ծովում փոքր հեռահարության երկու հրթիռի փորձնական արձակում է իրականացրել։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ԿԺԴՀ-ին արգելել է բալիստիկ հրթիռներ փորձարկել։ Իսկ Փհենյանը պնդում է , որ բալիստիկ հրթիռներ չի փորձարկել 2017 թվականից ի վեր։

Փոխանցում է BBC -ն։

Նախորդ հոդվածըԿոալիցիոն կառավարություն կկազմվի
Հաջորդ հոդվածըԲայդենը պատվաստանյութի երրորդ ներարկումն է ստացել