‘ՄԱԿ-ում մտադիր են Պան Գի Մունին ներգրավել ԿԺԴՀ շուրջ իրավիճակի կարգավորմանը’

1690

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գութերեշը հայտարարել է, որ ծրագրել է ԿԺԴՀ շուրջ իրավիճակի կարգավորմանը ներգրավել կազմակերպության ղեկավարի պաշտոնում իր նախորդին՝ Պան Գի Մունին:

«Ես մտադիր եմ կապվել Պան Գի Մունի հետ: Իմ մարդիկ արդեն կապվել են նրա նախկին թիմի մի քանի անդամների հետ: Ես իսկապես հուսով եմ, որ նրա խորհուրդներն ու գիտելիքները կօգնեն ինձ այս իրավիճակում»,- ասել է Գութերեշը РИА Новости-ին տված հարցազրույցում:

Նա նշել է, որ համաշխարհային կազմակերպության նախկին ղեկավարը չի զբաղեցնի որևէ պաշտոն: «Պան Գի Մունին պաշտոն պետք չէ: Պան Գի Մունն անհատականություն է, որի նշանակալիությունն ընդունում են բոլորը: Ես համոզված եմ, որ նրա ձեռնարկած ցանկացած նախաձեռնություն կողջունվի»,- ընդգծել է Գութերեշը:

Հարավային Կորեայի ԱԳՆ նախկին ղեկավար Պան Գի Մունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնն զբաղեցրել է 2007 թ. հունվարի 1-ից մինչև 2016 թ. դեկտեմբերի 31-ը:

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ դեսպանությունը արձագանքում է «ՍԱՍ-ի ժողովի» գործի կարճմանը’
Հաջորդ հոդվածը‘Անկախ Քուրդիստան. լինե՞լ, թե՞ չլինել’