‘ՄԱԿ-ում նշել են Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու պայմանները’

1021

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ ՄԱԿ-ի խաղաղապահներին Ուկրաինա ուղարկելու որոշում կարող է կայացնել միայն միջազգային այդ կազմակերպության Անվտանգության խորհուրդը,  և միայն այն դեպքում, եթե տվյալ երկիրը հայտ ներկայացնի, ասվում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

Ըստ կազմակերպության պաշտոնական ներկայացուցչի՝ խաղաղապահ առաքելության ներկայության մասին որոշումը պետք է կայացնեն ՄԱԿ-ի ԱԽ անդամները:

ՄԱԿ-ում նաև նշել են, որ երկու կողմերին կոչ են անում անհապաղ իրենց դիրքերը տեղափոխել Դեբալցևոյի խիտ բնակեցված շրջաններից: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ամստերդամում առաջարկում են ստեղծել պոռնիկների կոլեկտիվ աշխատանքի կենտրոններ’
Հաջորդ հոդվածը‘Թոնի Էբոթը կարող է զրկվել Ավստրալիայի վարչապետի և իշխող կուսակցության առաջնորդի պաշտոններից’