‘ՄԱԿ. Սիրիայում կառավարական զինվորների սպանությունները ռազմական հանցագործություն է’

920

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժղովը հայտարարել է, որ տեսանյութերը, որոնցում երեւում է, թե ինչպես են սիրիացի ապստամբները առանց դատ ու դատաստանի սպանում Սիրիայի կառավարական զորքերի զինվորներին, հանդիսանում են ռազմական հանցագործության ապացույցներ:

ՄԱԿ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ համացանցում հայտնված տեսագրությունը պետք է փորձաքննության ենթարկվի, հաստատելու համար դրա իսկությունը, սակայն անյ ամենայն հավանականությամբ կկցվի հնարավոր քրեական գործի նյութերին: 

Տեսանյութում պատկերված են գետնին պառկած զինվորներին ծեծող գրոհայիններ: Այնուհետեւ երեւում է, թե ինչպես են գնդակահարում զինվորներին:

Ենթադրաբար, դրանք նախօրեին Դամասկոսի եւ Հալեպի միջեւ ընկած ճանապարհին հսկիչ-անցագրային կետերի վրա հարձակում կատարած իսլամիստ գրոհայիններն են: 

Նախորդ հոդվածը‘Տ. Ուրիխանյան. «Հրապարակ»-ի տեղեկությունը սուտ է ‘
Հաջորդ հոդվածը‘Լիբիայի խորհրդարանը զավթած գրոհայինները համաձայնության են եկել կառավարության հետ’