‘ՄԱԿ. Օգոստոսին Իրաքում բռնության զոհ է դարձել 1,4 հազար մարդ’

871

Իրաքում օգոստոսին բռնության զոհ է դարձել 1420 մարդ: Նման տվյալներ են ներկայացրել Բաղդադում ՄԱԿ-ի ներկայացուցիչները: Ընդ որում՝ այս թվի մեջ չեն մտնում Անբար արևմտյան նահանգն ու այն տարածքները, որտեղ վերահսկողություն են սահմանել «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպության գրոհայինները:

ՄԱԿ-ի Իրաքին աջակցություն ցուցաբերելու հարցով առաքելության տեղեկությամբ՝ ռազմական գործողությունների արդյունքում վիրավորվել է 1370 մարդ, օգոստոսի սկզբից Իրաքի հյուսիսում իրենց տունը լքել են ավելի քան 850 հազար իրաքցիներ:

Ամբողջ անցյալ ամիս Իրաքում չեն դադարել մարտերը կառավարական զորքերի և ահաբեկիչների միջև, վերջիններս գրավել են ընդարձակ տարածքներ՝ հիմնականում երկրի հյուսիսում: ԱՄՆ ՌՕՈՒ-ն բազմիցս օդային հարվածներ է հասցրել «Իսլամական պետության» դիրքերին: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Ինքնահռչակ ԴԺՀ-ի աշխարհազորայիններ. ՆԱՏՕ-ի սպաները Մարիուպոլում ընկել են շրջապատման մեջ’
Հաջորդ հոդվածը‘«Սոցիալական արդարություն» կուսակցությունը շնորհավորում է ԼՂՀ անկախության կապակցությամբ’