Մահաբեր փոթորիկ Ստամբուլում

370

Առնվազն 4 մարդ է զոհվել Ստամբուլում մոլեգնած փոթորկի պատճառով։

Թուրքիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ առնվազն ևս 40 հոգի վնասվածքներ են ստացել, հիմնականում՝ ուժեղ քամու պատճառով  պոկված ու դեսուդեն թռչող տանիքների բեկորներից։

Թուրքիայի ափի պաշտպանության վարչությունը դադարեցրել է Բոսֆորի նեղուցով նավարկությունը, իսկ թուրքական Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռները փոթորկի պատճառով չեն կարողացել վայրէջք կատարել Ստամբուլում և ուղարկվել են Անկարա և Իզմիր։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածը«Ֆրանսիական Թրամփը»՝ իսլամի և ֆեմինիզմի հակառակորդը, կմրցի Մակրոնի հետ
Հաջորդ հոդվածըԱՄՆ-ում մեկնարկել է ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնի նախկին ընկերուհու դատավարությունը